
Բարի գալուստ ՀԻԴԵԽ
ՀԻԴԵԽ-ը (Հիգիենիկ Ինժիներիայի և Դիզայնի Եվրոպական Խումբ) հիմնադրվել է 1989 թվականին և հանդիսանում է սարքավորումներ արտադրողների, սննդամթերք արտադրող ընկերությունների և դրանց մատակարարողների, գիտահետազոտական ինստիտուտների, համալսարանների, ինչպես նաև հանրային առողջապահական և պետական կառույցների շահույթ չհետապնդող միավորում:
ՀԻԴԵԽ-ի գլխավոր նպատակը անվտանգ սննդամթերքի խթանումն է՝ բարելավելով հիգիենիկ նախագծումը սննդի արտադրության բոլոր փուլերում:
ՀԻԴԵԽ-ը ակտիվորեն աջակցում է եվրոպական օրենսդրությանը, որը պահանջում է, որ սննդի վերամշակումը և փաթեթավորումը իրականացվի հիգիենիկ պայմաններում՝ հիգիենիկ տարածքներում օգտագործելով հիգիենիկ ճիշտ նախագծված սարքավորումներ, համաձայն սննդի հիգիենիկ դիրեկտիվներին և մեքենաների ու սննդի հետ շփվող նյութերի դիրեկտիվներին (տես՝ EC Directive 2006/42/EC սարքավորումների համար Machinery, EN 1672-2 և EN ISO 14159, որը վերաբերում է սարքավորումների նախագծման հիգիենիկ պահանջներին)։
Սարքավորումներ արտադրողները և օգտագործողները պատասխանատու են կիրառել տվյալ պահանջները և ՀԻԴԵԽ-ը ուղղորդում է նրանց հիմնական հիգիենիկ նախագծման չափանիշների վերաբերյալ համապատասխան ազգային և միջազգային օրենսդրությանը:
ՀԻԴԵԽ-ի առաքելությունը հետևյալն է.
«ՀԻԴԵԽ-ը հնարավորություն է տալիս անվտանգ սննդի արտադրությանը՝ ուղղորդելով որպես հիգիենիկ ինժեներիայի և նախագծման լիազորված մարմին»: