
ՀԻԴԵԽ-ի կազմը և կոմիտեները
ՀԻԴԵԽ-ի հիմնական կազմն է՝ հիմնադիր խորհուրդը, խորհրդատվական խորհուրդը, գլխավոր համաժողովը և գործադիր կոմիտեն:
Հիմնադրամի խորհուրդը բաղկացած է առավելագույնը երեք անդամներից, ովքեր ընտրվում են գլխավոր համաժողովի կողմից` առավելագույնը երեք (3) տարի ժամկետով, նրանք կարող են վերընտրվել առավելագույնը երկու (2) անգամ: Խմբի անդամներն են՝ նախագահը, ով պաշտոնապես ներկայացնում է ՀԻԴԵԽ-ը, փոխնախագահը, քարտուղարը և գանձապահը: Վերջին երկու պաշտոնները միաժամանակ կարող է ստանձնել մեկ անձ:
Հիմնադիր խորհուրդը պատասխանատու է կառավարման հիմնադրամի, ինչպես նաև որոշումների իրականացման և նրա անդամների ներկայացման համար՝ ՀԻԴԵԽ-ում և դրանից դուրս:
Հիմնադրամի խորհուրդը 01/2018 դրությամբ.
![]() | ||
ՀԻԴԵԽ-ի նախագահ | ՀԻԴԵԽ-ի փոխնախագահ | ՀԻԴԵԽ-ի գանձապահ և քարտուղար |
Խորհրդատվական խորհուրդը բաղկացած է նախագահից և ՀԻԴԵԽ-ի անդամ ներկայացուցիչներից, ցանկալի է երկու ներկայացուցիչ սննդամթերք արտադրող ոլորտից, երկու սարքավորումներ արտադրողներ, երկու ներկայացուցիչ սպասարկման և ինժեներիայի ոլորտներից, ընդամենը՝ յոթ (7) խորհրդի անդամ: Խորհրդատվական խորհրդի անդամները ընտրվում են գլխավոր համաժողովի կողմից երեք տարի ժամկետով և կարող են վերընտրվել ևս մեկ տարի ժամկետով անընդմեջ: Խորհրդատվական խորհուրդը կատարում է հետևյալ ֆունկցիաները.
- կազմում է առաքելությունը, տեսլականը և ռազմավարությունը,
- կազմում է տարվա ծրագիրը և բյուջեն,
- կատարում է գործադիր հանձնաժողովի նշանակումը։
Խորհրդատվական խորհուրդը հանդիպում է առնվազն տարին մեկ անգամ: Նախագահը ապահովում է խորհրդին համապատասխան տեղեկատվություն վերանայման համար:
Խորհրդատվական խորհրդի անդամներն են 01/2018 դրությամբ.
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
Matilda Freund | Hugo Piguet | Holger Schmidt |
![]() | ![]() | ![]() |
Ulf Thiessen | Hein Timmerman | Paul Wirtz |
Գլխավոր համաժողովը բաղկացած է ՀԻԴԵԽ-ի բոլոր ընկերությունների և հաստատությունների անդամներից, բացառությամբ՝ անհատ անդամների:
Գլխավոր ասամբլեայի միակ դերն է ընտրել նախագահ, փոխնախագահ, քարտուղար, գանձապահ և խորհրդատվական խորհրդի անդամներին: Ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր երեք (3) տարին մեկ անգամ:
Գործադիր կոմիտեն բաղկացած է հիմնադիր խորհրդի անդամներից, ինչպես նաև ենթակոմիտեների նախագահներից և համանախագահներից: Ենթակոմիտեների նախագահները և համանախագահները նշանակվում են հիմնադիր խորհրդի կողմից՝ նախագահի առաջարկության համաձայն, երեք (3) տարի ժամկետով և կարող են վերանշանակվել երկու անգամ: ՀԻԴԵԽ-ը ձևավորում է տարածաշրջանային բաժիններ և աշխատանքային խմբեր, որոնք կառավարվում են ենթակոմիտեի ղեկավարների կողմից:
from left to right:
Piet Steenaard, Huub Lelieveld, Peter Golz, Ludvig Josefsberg, Tracy Schonrock, Knuth Lorenzen, Patrick Wouters, Andrés Pascual
Missing: Karel Mager, Michael Evers, Karl-Heinz Bahr
ՀԻԴԵԽ գործադիր կոմիտեի անդամները (PDF).
ՀԻԴԵԽ-ի յուրաքանչյուր անդամ կարող է առաջադրել գործադիր կոմիտեի թեկնածու: Գործադիր կոմիտեի դերը հետևյալումն է՝
- մշակել ռազմավարություն ՀԻԴԵԽ-ի տարեկան բյուջեի, տուրքերի և ծրագրերի վերաբերյալ,
- ապահովվել հիմնադր խորհրդի կողմից արված հաստատումը,
- առաջ մղել ծրագրերի իրականացումը,
- հաստատել և աջակցել ենթակոմիտեի ծրագրերին,
- կառավարել ամենօրյա գործառնությունները ՀԻԴԵԽ - ի քարտուղարության միջոցով,
- կազմակերպել ընտրություններ,
- անդամների համար կարևոր որոշումների, առաջընթացների և ձեռքբերումների հաղորդակցման իրականացում:
Նախագահը և փոխնախագահը, գանձապահի հետ միասին, աջակցություն են ստանում ՀԻԴԵԽ-ի քարտուղարության կողմից և հանդես են գալիս գործադիր կոմիտեի անունից՝ կազմակերպության օպերատիվ կառավարման հարցերում:
Մանրամասների համար խնդրում ենք նայել ՀԻԴԵԽ-ի կանոնադրությունը, ներքին կանոնները և վարքի կանոնները (EHEDG Statutes, Internal Rules and Code of Conduct (PDF)) փաստաթղթերը, ինչպես նաև կազմակերպության կառուցվածքը (Organisational Chart):