
Խնդիրներ և նպատակներ
ՀԻԴԵԽ-ը հավասար իրավունքների հարթակ է ստեղծում սննդի վերամշակման սարքավորումներ արտադրողների, սպառողների և օրենսդիր մարմինների համար, որպեսզի քննարկվեն հիգիենիկ նախագծմանը վերաբերող խնդիրները, այդպիսով սննդի արտադրությունում խթանելով որակն ու անվտանգությունը։
- բացահայտել այն ոլորտները, որտեղ բավարար չեն հիգիենիկ նախագծման վերաբերյալ գիտելիքները;
- լրացնել առկա բացերը և թերի գիտելիքները կրթությամբ և գործնական ուղեցույցներով;
- առաջարկել փորձաքննություն, ցանցային և հետագա զարգացում հիգիենիկ ինժեներիայի, նախագծման և անվտանգ սննդի արտադրության ոլորտներում;
- գիտական և տեխնիկական ուղեցույցների պատրաստում, հիգիենիկ նախագծման պահանջների զարգացման մակարդակի բոլոր ասպեկտներին համապատասխան և համաձայն ԵՄ օրենսդրությանը;
- փորձարկման մեթոդների զարգացում, որպեսզի բացահայտվեն և նվազեցվեն սննդի արտադրության մեջ օգտագործվող սարքավորումների հնարավոր վտանգները;
- ուսուցողական դասընթացների, սեմինարների և պրակտիկ սեմինարների կազմակերպում;
- ստանդարտացման կառույցների մասնակցության ամրապնդում, ինչպիսիք են՝ CEN, ISO, DIN, JIS, 3-A, NSF և այլն;
- Եվրամիության, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդում (սննդի հետ շփվող նյութերի վերաբերյալ դիրեկտիվ, հսկողունակություն և այլ ԵՄ ծրագրեր);
- հիգիենիկ նախագծման ոլորտում հետազոտությունների պարբերական անցկացման և դրանց զարգացման խրախուսում;
- հիգիենիկ նախագծման մեթոդների առաջ մղում և տարածում՝ բոլոր տեսակի թվային և տպագիր ԶԼՄ-ների, կոնգրեսների, սեմինարների և այլ միջոցառումների միջոցով տեղական և միջազգային մակարդակներում;
- վստահ լինել, որ ՀԻԴԵԽ-ի անվանման և լոգոյի կիրառությունը իրականացվում է օրենքով սահմանված կերպով և վերահսկվում է: