Տարածաշրջանային բաժիններ

Տարածաշրջանային բաժինները ՀԻԴԵԽ-ի տեղական մասնաճյուղերն են և ստեղծված են, որպեսզի խթանեն սննդի հիգիենիկ արտադրությունը իրենց գործունեության միջոցով տվյալ երկրում  կամ տարածաշրջանում: ՀԻԴԵԽ-ը իր տարածաշրջանային բաժինները հիմնադրել է Եվրոպայում և այլ երկրներում:

Համաձայնեցնելով տարածաշրջանային զարգացման ենթակոմիտեների հետ, տարածաշրջանային բաժինները՝

  • Խթանում են  ՀԻԴԵԽ-ի առաքելությունը և անդամակցությունը,
  • Կազմակերպում են միջոցառումներ, սեմինարներ և վերապատրաստման դասընթացներ,
  • Թարգմանում  և տարածում են  ՀԻԴԵԽ-ի ուղեցույցները,
  • Խթանում են  ՀԻԴԵԽ-ի կողմից հավաստագրումը և արքավորումների փորձարկումը,
  • Մասնակցում են տարածաշրջանային զարգացման գործընթացներին, որոնք կարող են ազդել անվտանգ սննդի արտադրության վրա և  բարելավեն  ՀԻԴԵԽ-ի ուղեցույցները,
  • Ապահովում են երկրում առկա հարցերի և հիգիենիկ նախագծման ոլորտում զարգացումների  հետադարձ կապը,
  • Իրականացնում են խորհրդատվական գործունեություն օրենսդիր մարմինների և ստանդարտավորման կառույցների համար,
  • Ստեղծում են  ցանցային հաղորդակցման հնարավորություններ  հիգիենիկ նախագծման ոլորտում տեղական փորձագետների համար: