Ապագա բաժիններ

Կայուն համաշխարհային աճ ստեղծելու նպատակով, ՀԻԴԵԽ-ը կիրառում է նոր տարածաշրջանային բաժիններ ստեղծելու հստակ քաղաքականություն, հիմնվելով հետևյալի վրա.

  • ՀԻԴԵԽ - ի տարածաշրջանային առաջնահերթությունների սահմանում,
  • Դիմորդների գնահատում (օրինակ՝ տարածաշրջանի բնութագիրը, սննդի և սարքավորումների բաժինների ծավալը, դիմորդի հաստատության մասին տվյալներ,  կառավարումը, ռեսուրսները և այլն),
  • Գնահատում, այդ թվում՝ միավորների շնորհման  չափանիշները (նվազագույն շեմը, փուլերը,  դիմորդի  հետ փոխգործակցությունը),
  • ՀԻԴԵԽ-ի գործադիր կոմիտեի կողմից նոր տարածաշրջանային բաժնի ստեղծման հետ կապված վերջնական որոշման ընդունումը՝ հիմնվելով տարածաշրջանային զարգացման ենթակոմիտեի եզրակացությունների վրա:

Վերը նշված քայլերը հաջողությամբ անցնելուց հետո, նոր տարածաշրջանային բաժինը ՀԻԴԵԽ-ի հետ պայմանագիր կնքելով, դառնում է պաշտոնական ներկայացուցիչ  (տարածաշրջանային ենթաօրենսդրական ակտեր):

ՀԻԴԵԽ-ը կարող է տրամադրել նախնական ֆինանսավորում նոր տարածաշրջանային բաժնի ստեղծման նպատակով:

Հետևյալ նոր տարածաշրջանային բաժինները գտնվում են կազմավորման փուլում.

  • Կանադա
  • Չիլի
  • Կոլումբիա
  • Եգիպտոս
  • Հունաստան
  • Հունգարիա
  • Ինդոնեզիա
  • Մալայզիա
  • Մարոկկո
  • Պերու
  • Պորտուգալիա
  • Թունիս

 

Երկրների փորձագետները մեծ նվիրվածությամբ են կատարում ՀԻԴԵԽ-ի առաքելությանը և պարտավորվել են տարածել ՀԻԴԵԽ-ի մեթոդները և հմտությունները իրենց երկրներում:

Ներբեռնեք Նոր տարածաշրջանային բաժինների համար  տեղեկատվական և գնահատման թերթիկը (PDF).