Traning and Education

Վերապատրաստման դասընթացի բովանդակություն

ՀԻԴԵԽ-ը ապահովում է ստանդարտ եվրոպական հարթակ հիգիենիկ ինժեներիայի և նախագծման ոլորտում ուսուցում հիմնվելով ուսումնական մոդուլների վրա, որոնք ամփոփում են ՀԻԴԵԽ-ի ուղեցույցների և այլ փաստաթղթերի առանցքային գիտելիքները:

Անգլերեն լեզվով ՀԻԴԵԽ-ի միջազգային դասընթացները և ՀԻԴԵԽ-ի տեղական դասընթացները համապատասխան երկրի լեզվով առաջարկվում են տարին մի քանի անգամ Եվրոպայում և այլ երկրներում: Մենք խորհուրդ ենք տալիս աշխատողներին ըստ նպատակային խմբի մասնակցել այդ դասընթացներին, որպեսզի ստանան առավելագույն արդյունք:

ՀԻԴԵԽ-ի հիգիենիկ նախագծման հիմնական դասընթացը
Նպատակները

Այս դասընթացի նպատակն է ապահովվել իրազեկություն և ընդհանուր գիտելիքներ սարքավորումների և սարքերի հիգիենիկ նախագծման վերաբերյալ, հատկապես սննդի և խմիչքների արտադրության ոլորտում, ինչպես նաև կոսմետիկայի, դեղագործության, կենսատեխնոլոգիայի և քիմիական արդյունաբերության ոլորտներում: Դասընթացը ունի հետևյալ նպատակները ՝

  • Իրազեկել  ՀԻԴԵԽ-ի, հիգիենիկ նախագծման և  սերտիֆիկացման մասին,
  • Բացատրել հիգիենիկ նախագծման  առավելությունները և կարևորությունը,
  • Տալ ընդհանուր պատկերացում սարքավորումների և հարմարանքների համար հիգիենիկ նախագծման առանցքային չափանիշների մասին:

ՀԻԴԵԽ-ի հիմնական դասընթացի նվազագույն տևողությունը   5-ից 8 ժամ է (չներառած սուրճի և ճաշի ընդմիջումները): Դասընթացը կարող է ծրագրավորված լինել մեկ օր կամ երկուական  կես օրեր: Բոլոր դասընթացավարները  հանդիսանում են ՀԻԴԵԽ -ի լիազորված ուսուցանողներ:

Դասընթացի մոդուլները

Յուրաքանչյուր դասընթացի մոդուլը հիմնված է ՀԻԴԵԽ-ի համապատասխան ուղեցույցի վրա: Յուրաքանչյուր մոդուլը պարունակում է մի շարք առանցքային ուսումնասիրություններ՝ ապահովելով դասընթացի մասնակիցներին ՀԻԴԵԽ-ի հիգիենիկ նախագծման սկզբունքների մասին գիտելիքների  և հմտությունների արդյունավետ փոխանակում:


Լուսաբանվում են հետևյալ մոդուլները.

  • ՀԻԴԵԽ ներածություն
  • Իրավական պահանջներ
  • Վտանգները  հիգիենիկ ինժեներիայի մեջ
  • Հիգիենիկ նախագծման չափանիշներ
  • Կառուցման նյութեր
  • Մաքրում և ախտահանում
  • Շինություններ և արտադրական հատակագծեր 
ՀԻԴԵԽ-ի հիգիենիկ նախագծման ընդլայնված դասընթացը
Նպատակները

Այս դասընթացի նպատակն է ապահովվել իրազեկություն և ընդհանուր գիտելիքներ սարքավորումների հիգիենիկ նախագծման և հիգիենիկ ինժեներիայի ասպեկտների վերաբերյալ, հատկապես սննդամթերքի, ինչպես նաև կոսմետիկայի, դեղագործության, կենսատեխնոլոգիայի և քիմիական արդյունաբերության ոլորտներում: Դասընթացը ունի հետևյալ նպատակները ՝

  • Իրազեկել  ՀԻԴԵԽ-ի, հիգիենիկ նախագծման և  սերտիֆիկացում մասին,
  • Բացատրել հիգիենիկ նախագծման  առավելությունները և կարևորությունը, 
  • Տալ ընդհանուր պատկերացում սարքավորումների և հարմարանքների համար հիգիենիկ նախագծման առանցքային չափանիշները ներառյալ ինժեներա-տեխնիկական հասկացությունները,
  • Մատուցել Հիմնական ուսումնական միավորներ (KLPs) համապատասխան ՀԻԴԵԽ-ի ուղեցույցներին և ՀԻԴԵԽ-ի ուսուցման նյութերին, ինչպիսիք են՝ վերապատրաստման մոդուլները, կիրառական գիտելիքները և տեսանյութերը,
  • Դասընթացը մատուցվում է շատ գործնական տեսանկյունից: Տեսական հիմունքները տրվում են հակիրճ ձևով՝ զուգահեռաբար օրինակների, տեսանյութերի, նկարների կամ նմուշների միջոցով: Նախընտրելի են փոքր խմբեր, որպեսզի դասընթացը լինի համագործակցող:

Դասընթացի նվազագույն տևողությունը  20 ժամ է (3 կամ 4 օր): Բոլոր դասընթացավարները հանդիսանում են  ՀԻԴԵԽ-ի լիազորված ուսուցանողներ: Դասընթացի մասնակիցները կարող են մասնակցել վերջնական քննությանը և ճիշտ պատասխանելով հարցերի առնվազն 70%-ին, կստանան  դասընթացի հաջող մասնակցության վկայական և կունենան  հնարավորություն նրանց անունը հրապարակել  ՀԻԴԵԽ-ի կայքում՝ Լիցենզավորված մասնակիցներ բաժնում:

Դասընթացի մոդուլներ

Յուրաքանչյուր դասընթացի մոդուլը հիմնված է ՀԻԴԵԽ-ի համապատասխան ուղեցույցի վրա, որոնցից մի քանիսը կարող են միանալ՝ միասին ստեղծելով հատուկ ուղղվածության համապարփակ դասընթացի նյութ: Յուրաքանչյուր մոդուլը պարունակում է մի շարք առանցքային ուսումնասիրություններ, ապահովելով դասընթացի մասնակիցներին ՀԻԴԵԽ-ի հիգիենիկ նախագծման սկզբունքների գիտելիքների և հմտությունների արդյունավետ փոխանակում:

Լուսաբանվում են հետևյալ մոդուլները.

  • Իրավական պահանջներ
  • Վտանգները  հիգիենիկ արտադրության մեջ
  • Հիգիենիկ նախագծման չափանիշներ
  • Կառուցման նյութեր
  • Չժանգոտող պողպատի եռակցում
  • Անշարժ խցվածքներ և միացքներ
  • Փականներ
  • Պոմպեր և  համասերիչներ
  • Մաքրում և ախտահանում
  • Չժանգոտող պողպատի եռակցում
  • Շինություններ և արտադրական հատակագծեր
  • Տեսակայում, սպասարկում և քսուքներ
  • Չոր նյութերի մշակման  համար նախատեսված  սարքավորումների հիգիենիկ չափանիշներ
  • Հիգիենիկ նախագծման վավերացում, փորձարկման մեթոդներ և հավաստագրում
  • Զգայատվիչների, փաթեթավորման սարքավորումների և այլ բաղադրիչների հիգիենիկ նախագծման առանձնահատկությունները
  • Հոսաբանության, թերմոդինամիկայի, ասեպտիկ գործընթացների արտադրական չժանգոտող պողպատի եռակցման առանձնահատկությունները
Կիրառական գիտելիքներ

Կախված նպատակային խմբից, այլ դասընթացների առաջադրանքները կարող են ներառել, օրինակ, ճշգրիտ նյութերի ընտրություն  (սահմանված կարգին համապատասխան և այլն) կամ շինության նախագծի առաջադրանքներ (գոտիավորում, անձնակազմի կամ նյութերի տեղաշարժը և այլն): ՀԻԴԵԽ-ի ուսուցողական մոդուլները հիմնված են  արտադրանքի հետ շփվող մակերեսների որոշման կիրառական օրինակների հետազոտությունների, ինչպես նաև հիգիենիկ նախագծի սխալների և սարքավորման գծագրումը բարելավելու առաջարկների վրա, օրինակ սարքավորումների կամ բաղադրիչների (փականներ, պոմպերև այլն) խաչաձև կամ/և  3D գծագրումների, ինչպես նաև  P&ID-ի վրա: Հետազոտությունները իրականցվում են նաև ուսուցանողների կողմից տրամադրված սարքավորման վրա: