
Աշխատանքային խմբեր - Հաճախ տրվող հարցեր
Գործադիր կոմիտեի համաձայնությամբ, ապրանքատեսականու ենթակոմիտեն կազմավորում է փորձագետների թիմեր, ՀԻԴԵԽ-ի աշխատանքը արագացնելու նպատակով: Աշխատանքային խմբի ձևավորումը (հետագայում լուծարումը) իրականացվում է ապրանքատեսականու ենթակոմիտեի ձայների մեծամասնությամբ:
Ինչպես հանձնարարվում է ապրանքատեսականու ենթակոմիտեի կողմից, աշխատանքային խումբը պատասխանատու է՝
- Զարգացնել և օժանդակել ուղեցույցների, սերտիֆիկացման ընթացակարգի կամ ուսուցման նյութերի փաթեթի աշխատանքները նշանակված ժամկետներում և ամսաթվին,
- Պատասխանել իրենց իրավասության տակ գտնվող փաստաթղթերին վերաբերող հարցերին և հարցումներին,
- Մեկնաբանել միջազգային ստանդարտները և խթանել ներդաշնականացումը,
- Տեղեկացնել ապրանքատեսականու ենթակոմիտեին փաստաթղթերի զարգացման կամ վերանայման գործունեության և առաջընթացի մասին,
- Խորհուրդ տալ ապրանքատեսականու ենթակոմիտեին նոր փաստաթղթերի ստեղծման կամ առկա փաստաթղթերի վերանայման վերաբերյալ:
Աշխատանքային խմբի գործունեությունը և պարտականությունները պետք է հաստատվեն նրա ձևավորման ժամանակ և հետագա փոփոխությունները նույնպես ենթակա են հաստատման ապրանքատեսականու ենթակոմիտեի կողմից: Աշխատանքային խմբի պարտականությունները հստակեցվում են կապված այն բանի հետ, թե արդյոք այն պատասխանատու է զարգացնել ՀԻԴԵԽ-ի մեկ կամ մեկից ավելի ուղեցույցներ, ինչպես նաև կապված է սերտիֆիկացման ծառայությունների և ուսուցման նյութերի հետ:
Ապրանքատեսականու ենթակոմիտեն աշխատանքային խմբի անդամներից ընտրում է նախագահ և համանախագահ: Այս պաշտոնները համարվում են մշտական, որպեսզի պահպանվի հետևողականությունը, սակայն գոյություն չունի ֆիքսված ժամկետ այս պաշտոնների համար: Քարտուղարությունը դիմում է ապրանքատեսականու ենթակոմիտե այն դեպքում, երբ նախագահը կամ համանախագահը հրաժարական է տալիս կամ, երբ փոփոխության խնդրանք է ստանում աշխատանքային խմբի առնվազն երեք անդամներից:
Աշխատանքային խմբի նախագահը պատասխանատու է՝
- Պատրաստել օրակարգեր և պլանավորել հանդիպումներ, աշխատանքային խմբի գործունեությունը իրականացնելու նպատակով,
- Ղեկավարել փաստաթղթերի ձևավորման ու զարգացման գործընթացը,
- Քարտուղարության և ապրանքատեսականու ենթակոմիտեի միջոցով ՀԻԴԵԽ-ի գանձապահին ներկայացնել հաջորդ տարվա տարեկան բյուջեն՝ նոյեմբերի 30-ից ոչ ուշ,
- Խորհրդակցելով քարտուղարության հետ՝ պատրաստել աշխատանքային խմբի նախնական փաստաթղթերը քվեարկության համար,
- Կատարել համապատասխան վարչական արձանագրություններ, որոնք կապված են աշխատանքային խմբի գործունեության հետ,
- Կանոնավոր մասնակցել աշխատանքային խմբի և ՀԻԴԵԽ-ի այլ հանդիպումներին, քանի որ դա անհրաժեշտ է աշխատանքային խմբի աշխատանքները իրականացնելու համար,
- Վերանայել և կարգավորել աշխատանքային խմբի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանությունները և բացասական քվեարկությունները,
- Ապրանքատեսականու ենթակոմիտեի համար լինել կապող օղակ և տեխնիկական խորհրդատու, երբ անհրաժեշտ են փաստաթղթի չափանիշների վերաբերյալ մեկնաբանություններ,
- Ընտրել աշխատանքային խմբի անդամներ, որոնք կներկայացնեն շահագրգիռ կողմերի մտահոգությունները,
- Ապրանքատեսականու ենթակոմիտեի նախագահի համար պատրաստել աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ ամենամյա ամփոփ հաշվետվություն: Այն պետք է հանձնվի մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը:
Աշխատանքային խումբը ձևավորվելուց հետո դառնում է մշտական հանձնաժողով: Անդամների կազմը փոփոխական է, քանի որ անդամները ներգրավվում են կամ փոխարինվում: Ապրանքատեսականու ենթակոմիտեի համաձայնությամբ աշխատանքային խմբի նախագահը ընտրում է անդամներ ՀԻԴԵԽ-ի անդամներից: Ապրանքատեսականու ենթակոմիտեն կարող է նաև հատուկ չափանիշներ գործածել աշխատանքային խմբի նշանակված անդամների համար, ինչպիսիք են՝ թեկնածուի իմացությունը կոնկրետ սարքավորումների, համակարգերի կամ նյութերի վերաբերյալ, որոնք ընդգրկված են աշխատանքային խմբին կցված ՀԻԴԵԽ-ի փաստաթղթի (փաստաթղթերի) մեջ:
ՀԻԴԵԽ-ի բոլոր անդամ փորձագետները կարող են պաշտոնական դիմում ուղարկել ՀԻԴԵԽ-ի քարտուղարություն աշխատանքային խմբի անդամակցության վերաբերյալ, հակիրճ ներկայացնելով իրենց կրթությունը, մասնագիտական փորձը և մոտիվացիան: Նոր փորձագետի դիմումը ենթակա է հաստատման աշխատանքային խմբի նախագահի կողմից: Ընդունվելուց հետո, փորձագետի համար հասանելի կլինեն աշխատանքային խմբի բոլոր փաստաթղթերը և կայքում՝ աշխատանքային խմբի համապատասխան՝ ներքին թղթապանակները:
Աշխատանքային խմբի անդամների թիվը սահմանափակում չունի և յուրաքանչյուր անդամ ունի քվեարկության իրավունք: Պետք է լինի միայն մեկ քվեարկող անդամ յուրաքանչյուր հաստատությունից, քանի դեռ այդ նույն անձը չի ներկայացնում առանձնացված ստորաբաժանումներ և արտադրանքի տարբեր խմբեր:
- Կանոնավոր կերպով մասնակցել աշխատանքային խմբի հանդիպումներին:
- Ակտիվորեն մասնակցել ընթացիկ աշխատանքային խմբի գործունեությանը: Նախնական փաստաթղթի տեսակետների և մեկնաբանությունների համաձայնեցում:
- Նշված ժամկետներում պատասխանել բոլոր նամակագրություններին:
Աշխատանքային խմբի անդամը կարող է հեռացվել, եթե՝
- Ունի երկու իրար հաջորդող անհարգելի բացակայություններ աշխատանքային խմբի հանդիպումներից:
- Չի պատասխանում երկու իրար հաջորդող քվեաթերթիկների:
- Չի պատասխանում աշխատանքային խմբի կամ աշխատանքային խմբի նախագահի նամակագրությանը:
Յյուրաքանչյուրը` ով ուզում է մասնակցել աշխատանքային խմբի գործունեությանը, պետք է ունենա համապատասխան անդամակցություն: Անդամները հրավիրվում են ակտիվ մասնակցելու աշխատանքային խմբերի բոլոր աշխատանքներին և խրախուսվում են ցուցաբերել ակտիվ մասնակցություն փաստաթղթերի զարգացման գործընթացում: Այս անդամները չունեն քվեարկելու իրավունք, սակայն աշխատանքային խումբը պետք է հաշվի առնի նրանց դիտողությունները: